10 դեկտեմբերի 2009 - 16:23 AMT
Լատվիան պատրաստ է աջակցել «Արեւելյան գործընկերության» իրականացմանը
Պաշտոնական Ռիգան պատրաստ է աջակցել, որպեսզի Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրականություն դառնա: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Երեւանում պետական այցով գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել «Արեւելյան գործընկերության» իրականացմանը, որը նախատեսում է անցագրային ռեժիմի թեթեւացում եւ ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում»,- ասաց լատվիացի նախագահը:

Խոսելով տարածաշրջանի երկրների նկատմամբ Լատվիայի քաղաքականության մասին` Զատլերսը նշեց, որ Ռիգան ցանկանում է սերտ հարաբերություններ պահպանել Հարավային Կովկասի պետությունների հետ: