ԵՄ-ն Հայաստանին 100 միլիոն եվրոյի չափով մակրոտնտեսական օգնություն կտրամադրի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի ունեցան ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի տրոյկայի մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, Քաղաքական եւ Անվտանգության Կոմիտեում Շվեդիայի դեսպան Օլոֆ Սկուգը:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի ներքին զարգացումները քննարկելիս անդրադարձ կատարվեց համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա եւ դրա հետեւանքների մեղմելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին: Այս համատեքստում նշվեց, որ ԵՄ որոշում է ընդունել Հայաստանին հատկացնել 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն (35 մլն. եվրո դրամաշնորհ եւ 65 մնլ. եվրո վարկ): Առաջին հատկացումներն իրականցնելու համար 2010թ. փետրվարին Հայաստան կժամանի ԵՀ առաքելությունը, որը կքննարկի փոխըմբռման հուշագրի կնքման հարցը:



Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում: Այս համատեքստում կարեւորվեց ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքը: Ողջունվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---