10 դեկտեմբերի 2009 - 18:21 AMT
ՀՀ ԱԺ հաստատեց 2010թ. Հայաստանի բյուջեի նախագիծը
Հայաստանի Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ պատգամավորները հաստատեցին երկրի 2010թ. պետական բյուջեի նախագիծը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից, բյուջեն ընդունվել է 82 «կողմ», 16 «դեմ» ձայներով եւ 1 ձեռնպահով:

Ինչպես եւ սպասվում էր, ընդդիմությունը, մասնավորապես` ՀՅ Դաշնակցությունն ու «Ժառանգություն» կուսակցությունը դեմ են քվեարկել այդ տեսքով 2010թ. պետբյուջեի նախագծին, եւ այն ընդուվնել է խորհրդարանի կոալիցիոն մեծամասնության պատգամավորների կողմից: