10 դեկտեմբերի 2009 - 19:26 AMT
ՌԴ ԱԳՆ. Երեւանն ու Բաքուն Ղարաբաղի շուրջ ճեղքման ճանապարհին են
Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լուրջ ճեղքման ճանապարհին են: Այդ մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նա նշեց նաեւ, որ «եթե բանակցային գործընթացի դրական դինամիկան պահպանվի նաեւ գալիք տարում, ապա հիմք կա ենթադրելու, որ կարգավորման հիմնարար սկզբունքները բավական արագ ու վերջնական համաձայնեցման կենթարկվեն եւ դրանց հիման վրա կմշակվի հաշտության պայմանագրի տեքստը»:

Նա հաղորդեց նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամամակներս Հայաստանին ու Ադրբեջանին կհանձնեն Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ հիմնարար մոտեցումները, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: