Euronews-ը ռեպորտաժ կնկարահանի ադրբեջանցիների մասին` հավասարության սկզբունքը պահպանելու համար

PanARMENIAN.Net - Euronews հեռուստաալիքը միշտ շահագրգռված է եղել լուսաբանելու մեր ժամանակվա կարեւորագույն իրադարձությունները, եւ այսօր Լեռնային Ղարաբաղի թեման ամենաինտենսիվ զարգացող պատմություններից է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Euronews հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Պիտեր Բարաբասը:



«Մենք չենք կենտրոնանում այդ խնդրի պատմական կողմի վրա, դա պատմաբանների խնդիրն է: Մեզ համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի հարցում մարդիկ են, որոնք տուժել են հակամարտության արդյունքում»,-ասել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը:



Ըստ նրա, Euronews-ը վերջերս ռեպորտաժ էր պատրաստել հայերի մասին, որոնք տուժել են հակամարտության պատճառով եւ այժմ հեռուստաալիքը որոշել է կենտրոնանալ ադրբեջանական կողմի վրա, որոնք եւս տուժել են ղարաբաղյան հակամարտության արդյունքում:



«Ադրբեջանցիների մասին ռեպորտաժ նկարահանելու գաղափարը կապված չէ բազմաթիվ բողոքների հետ, որոնք հեռուստաալիքը ստացել է ադրբեջանական կազմակերպություններից վերջերս եթերում հայտնված Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժից հետո: Երկու ռեպորտաժները հիմնված են բացառապես այն սկզբունքների եւ արժեքների վրա, որոնցով ղեկավարվում է մեր խմբագրությունը»,-ասել է Պիտեր Բարաբասը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---