10 դեկտեմբերի 2009 - 21:32 AMT
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն արդեն Բաքվում է
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը ԱՄՆ-ից Ռոբերտ Բրադտկենարդեն Բաքվում է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության մամլո ծառայության բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը:

Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու եւ սպասում է մնացած միջնորդների ժամանումը, հանդիպում անցկացնելու նպատակով: Ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն այսօր կժամանեն Բաքու: Պաշտոնական հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 11-ն, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: