10 դեկտեմբերի 2009 - 22:10 AMT
Հովիկ Աբրահամյանը եւ Վալդիս Զալերսը քննարկել են Հայաստանի եւ Լատվիայի միջեւ խորհրդարանական համագործակցության հեռանկարները
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պետական այցով գտնվող Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

Ողջունելով ՀՀ ԱԺ հարկի ներքո Նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանը ` պարոն Աբրահամյանն իր գոհունակությունը հայտնեց այս պետական այցի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի, հայ-լատվիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես, քաղաքական բնագավառում: Պարոն Աբրահամյանը հավաստիացրեց իր զրուցակցին, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ նա ամեն ինչ կանի երկու ժողովուրդների միջեւ շփումները խթանելու համար:

Նախագահ Զատլերսն իր երախտագիտությունըհայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ լատվիական կողմը եւս կարեւորում է երկկողմ համագործակցության զարգացումը: Այդ համատեքստում նա կար-որեց այն հարգանքը - հետաքրքրությունը, որ հայ եւ լատվիացի ժողովուրդները փոխադարձաբար տածում են մշակույթի բնագավառում:

Հանդիպման ընթացքումզրուցակիցներըկար-որեցին այնհանգամանքը, որ Նախագահ Զատլերսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում են շուրջ 60 լատվիացի գործարարներ: Առեւտրատնտեսական համագործակցության քննարկման շրջանակներում զրուցակիցները նաեւ անդրադարձան առաջիկայում Ռիգայում հրավիրվող գործարարների հայ-լատվիական ֆորումի կազմակերպման հարցին:

Զրույցի ընթացքումկողմերընաեւմանրակրկիտ քննարկեցին ՀայաստանիեւԼատվիայի խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները: Այդ համատեքստում նրանք կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության ներուժը լիարժեքորեն օգտագործելու անհրաժեշտությունը` տարբեր մակարդակների փոխայցերի եւ փորձի փոխանակման ծրագրերի միջոցով:

Հանդիպման ընթացքումպարոնԱբրահամյանը եւՆախագահ Զատլերսը նա- քննարկեցին Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Նրանք, մասնավորապես, կար-որեցին ԵՄ Ար-ելյան գործընկերության խորհրդարանական չափումը:

Զրույցի ընթացքումկողմերընաեւանդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրին:

ԼատվիայիՆախագահը նաեւ գրառում կատարեց ՀՀ ԱԺ պատվո հյուրերի գրքում: