11 դեկտեմբերի 2009 - 14:41 AMT
Ճապոնիան կոչ է անում Երեւանին ու Բաքվին շուտափույթ կերպով հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը
Ճապոնիան հուսով է, որ որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով իր լուծումը կստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Մասամիցու Օկին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացրել է իր ջանքերը, եւ ես հուսով եմ, որ դա իր պտուղները կտա մոտ ապագայում»,-ասել է Օկին ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:

Ըստ դեսպանի, Ճապոնիան ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն կոչ է անում կողմերին բոլոր հնարավոր ջանքերը գործադրել արագ կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,-հավելել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: