11 դեկտեմբերի 2009 - 16:29 AMT
«Ժառանգությունը» չի հավատում ՌՀԱՀ անդամների անաչառ աշխատանքին
«Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի (ՌՀԱՀ) աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանձնաժողովի անդամներն այդ բնագավառում արհեստավարժ լինեին», - ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքերի համաձայն, Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի այսօր գոյություն ունեցող աշխատանքների ձեւաչափից դրական ոչինչ սպասել պետք չէ: