11 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զրուցեց ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի հետ
Դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքի շրջանակներում Ռուսաստանի հայերի Միության ղեկավար Արա Աբրահամյանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Զրույցի ընթացքում Բարաք Օբաման նշեց հայ ժողովրդի հանդեպ իր ջերմ զգացմունքների մասին: Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքին ներկա էին ավելի քան 50 դիվանագետներ, քաղաքական եւ արվեստի գործիչներ ԱՄՆ-ից ու այլ երկրներից:

Արդեն 12-րդ անգամ այդ հավաքին մասնակցում է այդ վարկանիշային ընկերակցության անդամ Արա Աբրահամյանը, հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը: