Վալդիս Զատլերս. «Հայերը նպաստում են Լատվիայի զարգացմանը»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Մայր աթոռ սբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Ս.Ս. ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիպումը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ, ում ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Ողջունելով Լատվիայի նախագահին` ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում Մայր աթոռ սբ Էջմիածնի դերն ու նշանակությունը:



«Մենք ուրախ ենք, որ հայերը ձեր երկրում կարող են ապրել հոգեւոր կյանքով եւ ազատ օգտվել պետության ընձեռած բոլոր հնարավորություններից: Այսօր Լատվիայում գործում են հայկական եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, որ Աստծո ողորմածությամբ հույս ունենք դարձնել ամենօրյա », - նշել է ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:



Շնորհակալություն հայտնելով ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը նշեց. «Լինելով Լատվիայի օրինապահ քաղաքացիներ, հայերը նպաստում են երկրի զարգացմանը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---