Ղարաբաղի հարցով միջնորդները Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:



Հանդիպմանը կարծիքների փոխանակություն եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրության եւ հեռանկարների վերաբերյալ:



Տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում միջնորդները Հայաստան չեն այցելի: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը բացակայելու է երկրից: Այցը Երեւան կկայանա ավելի ուշ, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---