Ծրագրավորման Հայաստանի բաց առաջնության հաղթողը կստանա 1.000.000 դրամ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին հայտնի կդառնան Ծրագրավորման Հայաստանի բաց առաջնության (AOPC-2009) հաղթողները: Առաջնությունը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Microsoftընկերությունը եւ ռուս-հայկական համալսարանը, նպատակը տաղանդավոր երիտասարդ ծրագրավորողներին բացահայտումն է:



Առաջնությանը 120 գրանցվածներից մասնակցել են 80 մարդ, որոնք ծրագրավորման իրենց գիտելիքները եւ ունակություններն են ցուցադրել: Դեկտեմբերի 13-ին տեղի է ունենալու մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում լավագույն մասնակիցներին թիմերի կբաժանեն, եւ նրանք արդեն կմրցեն թիմային առաջնությունում:



Հաղթող թիմը կստանա 1.000. 000 դրամ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---