11 դեկտեմբերի 2009 - 20:44 AMT
Ինտերնետի սակագների իջեցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների համար
11-ը դեկտեմբերի, 2009թ., Երեւան, Հայաստան- ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ, ընդառաջելով բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին եւ հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների եւ «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ:

Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» եւ «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում է 65 դրամ/ՄԲ, «Համար 5» սակագնային պլանի շրջանակներում` 55 դրամ/ՄԲ, իսկ «Գիշերային ինտերնետ» ծառայությունից օգտվելիս բոլոր կանխավճարային բաժանորդների համար 1 ՄԲ-ի արժեքը կազմում է ընդամենը 25 դրամ/ՄԲ:

«Բաժանորդների գոհունակությունն ապահովելը մեր առաջնային նպատակն է: Գործունեության հինգ տարիների ընթացքում մենք շոշափելի ներդրումներ ենք իրականացնել մեր GPRS/EDGE եւ 3G ցանցերի զարգացման ուղղությամբ` մեր բաժանորդներին ձայնային եւ տվյալների փոխանցման բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով: Բջջային հեռախոսով ինտերնետից օգտվողների թիվն օրեցօր աճում է: Բջջային ինտերնետի սակագների այսպիսի նշանակալի իջեցման շնորհիվ մեր կանխավճարային բաժանորդներին ինտերնետից ավելի մատչելի սակագներով օգտվելու հիանալի հնարավորություն է ընձեռվում: Մեր բաժանորդներին կարող եմ ասել` սպասեք ավելիին»,նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: