12 դեկտեմբերի 2009 - 12:30 AMT
ԱՄՆ-ն Ղարաբաղը եւ հայ-թուրքական հարաբերությունները դիտարկում է որպես երկու տարբեր գործընթացներ
Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հիլարի Քլինթոնը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ եւս շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր հետ-ողական աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների` առանց նախապայմանների եւ շուտափույթ կարգավորման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Հիլարի Քլինթոնին խնդրել է իր երախտագիտությունը հայտնել Նախագահ Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերվող հաստատուն աջակցության համար: Հայաստանի Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է գործընթացի հետ կապված հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու իր միջազգային պարտավորությունները - առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն եւ պատասխանատվություն կդրս-որի նաեւ թուրքական կողմը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նա- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է իր երկրի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը, միաժամանակ շեշտելով, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է որպես միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցրած յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: