ԱՀՀ անդամները մասնակցեցին հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ քննարկմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Փիթեր Քեզիրյանն ու ԱՀՀ Արեւմտյան բյուրոյի տնօրեն Եղիգ Քեշիշյանը մասնակցեցին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների շուրջ քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր Ուսանող-իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից (ՈՒԻՀԱ):



Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված ԱՀՀ հաղորդագրության մեջ, քննարկմանը մասնակցել են նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ներկայացուցիչներ Սթիվ Դադայանն ու Վիգեն Սոնենց Փափազյանը:



Ելույթ ունենալով քննարկման մասնակիցների առջեւ` Եղիգ Քեշիշյանը նշեց, որ իր անկախության օրվանից Հայաստանը հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմից, սակայն Անկարան նախապայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ու Երեւանից պահանջում հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Քեշիշյանը հիշեցրեց նաեւ, որ Թուրքիան արդեն ավելի քան 15 տարի Հայաստանին շրջափակման մեջ է պահում` այդպիսով փորձելով մեկուսացնել երկիրն արտաքին աշխարհից:



Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների բովանդակության մասին` ԱՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այդ փաստաթղթերն իրենցից սպառնալիք չեն ներկայացնում Հայոց ցեղասպանության փաստի համար, Հայաստանից չեն պահանջում հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից եւ Ղարաբաղի վերաբերյալ զիջումներ չեն ենթադրում:



Սթիվ Դադայանն իր հերթին, խոսելով ԱՀԴՀ անունից, ընդգծեց, որ Արձանագրությունները հայ ժողովրդից պահանջում են հենց հրաժարվել սեփական պատմական իրավունքներից: Նա նշեց, որ Արձանագրությունները Թուրքիային կօգնեն մտնել ԵՄ, քանի որ Եվրամիությանն անդամակցելու համար Անկարան պետք է բացի հարեւան երկրների հետ սահմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---