Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը գրոսմայստեր է դարձել

PanARMENIAN.Net - Բրազիլիայի 76-րդ առաջնությանը, որը տեղի ունեցավ Ամերիկանա քաղաքում, ծագումով հայ շախմատիստ, միջազգային վարպետ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 11 հնարավորից 7,5 միավոր հավաքեց: Վերջին տուրում Մխիթարյանը ոչ ոքի խաղաց, սակայն 0,5 միավորը բավական էր, որպեսզի նա գրոսմայստերի կարգավիճակ ստանա:



Առաջնությանը Մխիթարյանը կիսեց 3-4-րդ տեղերը Ռաֆայել Լեյտաոյի հետ:



Չեմպիոնի տիտղոսը 8,5 միավորով նվաճեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին, երկրորդ տեղում Ժիլբերտո Միլոշն է:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---