Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի դադարում պատերազմով սպառնալ Հայաստանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կրկին պատերազմով սպառնում է Հայաստանին: Նրա խոսքով, եթե ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, դրա լուծման ռազմական ճանապարհն անխուսափելի է:



«Հակամարտության լուծման ռազմական ճանապարհը միշտ էլ իրական է: Մենք սպասում ենք բանակցային գործընթացի արդյունքներին, ամեն ինչ կախված կլինի դրանից»,- հայտնեց ադրբեջանցի նախարարը:



Ըստ երեւույթին, ադրբեջանցի նախարարն ավելի համարձակ է դարձել այն կեղծ հաղորդագրություններից, որոնց համաձայն Հայաստանում բանակի համալրման համար մարդկային ռեսուրսների պակաս է նկատվում:



Ի պատասխան Սաֆար Աբիեւի համարձակ խոսքերի կարելի է միայն մեջբերել Հայաստանի ՊՆ հայտարարությունը. «Հայաստանի եւ ԼՂՀ ԶՈՒ բարձր ռազմական պատրաստականություն եւ ցանկացած ոտնձգությանը արժանի հակահարված տալու համար անհրաժեշտ սպառազինություն ունեն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---