Սերգեյ Բաղապշը վերընտրվել է հանրապետության նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Աբխազիայի գործող նախագահ Սերգեյ Բաղապշը հաղթանակել է հանրապետությունում անցած շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրություններում, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնածողովի (ԿԸՀ) նախագահ Բադալ Թափագուան: Նրա խոսքերի համաձայն, ընտրությունների ընթացքում Բաղապշը ստացել է ընտրողների ձայների 59,4 %-ը: Կրկնակի քվեարկություն չի լինելու:



Ընտրություններին մասնակցող նախագահի մեկ այլ թեկնածու Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ մտադիր է բողոքարկել դրանց դեմ ե'ւ ԿՀԸ-ում, ե'ւ դատարանում: Հաջիմբայի կարծիքով, ընտրություններն անցել են խախտումներով, եւ յուրաքանչյուր տեղամասի ընտրացուցակներում ներկայացված ընտրողների թիվը տարբերվում էր իրականում եղածից, հաղորդում է Newsru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---