13 դեկտեմբերի 2009 - 17:43 AMT
Թուրքիայում հայտնված Հայաստանի քաղաքացիների երեխաները սովորում են մաքսանենգ դասագրքերով
Հայաստանի քաղաքացիների երեխաները, որոնք գտնվում են Թուրքիայում, ստիպված են կարդալ հայկական «մաքսանենգ» դասագրքեր անլեգալ դպրոցում, որը գտնվում է Ստամբուլի շենքերից մեկի նկուղում: Լոզանի պայմանագրի դրույթները եւ Թուրքիայի «Հատուկ կրթության մասին» օրենքն արգելում է այդ երեխաներին այցելել Թուրքիայի հայկական փոքրամասնության դպրոցներ: Նույնիսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, միեւնույն է, նրանք չեն կարողանալու սովորել հայ համայնքի դպրոցներում այնքան ժամանակ, քանի դեռ օրենքը չի փոխվի:

Դպրոցում սովորում են 5-14 տարեկան մոտ 20 աշակերտներ: Միակ բանը, որից նրանք վախենում են` այն է, որ կարող է դպրոցի տեղը հայտնաբերվել: Ստամբուլում գոյություն ունեն մի քանի նկուղային դպոցներ:

Գտնվելով Թուրքիայի օրենքից դուրս գոտում, այդ երեխաները չեն կարող նույնիսկ հաճախել թուրքական դպրոցներ: Նրանց կրթության միակ աղբյուրը անօրինական «մաքսանենգ» դասագրքերն են եւ կամավոր ուսուցիչները, գրում է Hurriyet -ը: