Ժիրայր Սեֆիլյան մեկ անգամ եւս կդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

PanARMENIAN.Net - «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, որը զբաղվում է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն եւ ժամանակավոր կացության իրավունքի խնդրով, դադարեցրել է «Ժիրայր Սեֆիլյանի Քաղաքացիության իրավունքների պաշտպանության հարցերի կոմիտեի բողոքը Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու մասին», - հայտարարել է «Ժիրայր Սեֆիլյանի Քաղաքացիության իրավունքների պաշտպանության հարցերի կոմիտեի» համակարգող Աղավնի Սահակյանը Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշնյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Սահակյանի խոսքերով, Հայաստանի օբուդսմենը որոշում ընդունելլիս հիմնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրության վրա Սեֆիլյանին քաղաքացիություն եւ ժամանակավոր կացության իրավունք չտրամադրելու մասին: «Գրության տեքստում նշված է, որ ՀՀ ԱԱԾ-ը քրեական գործ է հարուցել Սեֆիլյանի նկատմամբ հրապարակային հայտարարությունների փաստով, որոնք նա արել է 2006 թ-ի դեկտեմբերի 10-ն պետական կարգի բռնի տապալման մասին: Այդ գրությունը չի կարող քաղաքացիություն չտրամադրելու պատճառ լինել, քանի որ տվյալ մեղադրանքը չի հաստատվել դատարանում եւ Սեֆիլյանին դատապարտել են այլ հոդվածներով», - նշել է Աղավնի Սահակյանը:



Իր հերթին Մուշեղ Շուշնյանը հաղորդել է, որ Սեֆիլյանը մեկ անգամ եւս կդիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եւ մերժման դեպքում գործը կուղարկվի դատարան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---