Արարատբանկը մտադիր է 40 տոկոս աճ ապահովել 2010 թվականին

PanARMENIAN.Net - 2010 թվականին Արարատբանկը կշարունակի իր ավանդույթները, տրամադրելով մանրածախ ծառայություններ, եւ մտադիր է 40 տոկոս աճ ապահովել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի ռազմավարության եւ մեթոդաբանության բաժնի պետ Գարիկ Ադամյանը: Նա նաեւ հավելել է, որ 2010 թվականին բանկը մտադիր է ընդլայնել իր բաժանմունքների ցանցը` գրավելով նոր հաճախորդների:



Բացի այդ, ըստ Գ.Ադամյանի, Արարատբանկը նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելը, ակտիվացնել ակտիվներն ու պարտավորությունները: «Հուսով ենք նաեւ, որ կհաջողվի համալրել բանկի կանոնադրական կապիտալը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---