14 դեկտեմբերի 2009 - 14:32 AMT
«ԱրմենՏելը» կտրամադրի նոր ծառայություն` մուլտիմեդիական հաղորդագրությունների (MMS) միջազգային փոխանակում
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) կտրամադրի նոր ծառայություն` մուլտիմեդիական հաղորդագրությունների (MMS) միջազգային փոխանակում: Այժմ Beeline-ի բաժանորդները կարող են MMS-ներ փոխանակել Բելառուսի, Բոսնիայի ու Հերցոգովինայի, Չեխիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Չերնոգորիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ Ֆիլիպինների բջջային օպերատորների բաժանորդների հետ, հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

«Այժմ, երբ տարածությունը վաղուց արդեն դադարել է խոչընդոտ հանդիսանալ շփման համար, մեր բաժանորդները կարող են իրական ժամանակով հեռախոսի միջոցով իրենց տրամադրությունն ու զգացողությունները կիսել մերձավորների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո

Beeline-ի ցանցի ներսում MMS-ների արժեքը 50 դրամ է, Հայաստանի եւ «Վիմպելկոմի» բջջային օպերատորների համարներին` 55 դրամ, իսկ մյուս ցանցերի բաժանորդներին` 299 դրամ»:ն: