«Արարատբանկը» ակտիվորեն ուսումնասիրում է շուկան, որպեսզի լիզինգային ծառայություններ տրամադրի

PanARMENIAN.Net - 2010 թ. «Արարատբանկն» իր հաճախորդներին հնարավոր է տրամադրի լիզինգային ծառայություններ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է «Արարատբանկի» ռազմավարության եւ մեթոդոլոգիայի պետ Գարիկ Ադամյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ նպատակով բանկի մասնագետները կատարում են շուկայի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որպեսզի որոշեն նրա պահանջարկի աստիճանը: «Հիմնվելով այդ վերլուծությունների վրա, բանկի ղեկավարությունը որոշում կկայացնի այդ ծառայությունը մատուցել կամ առայժմ ձեռնպահ մնալ», - ասել է նա:



Այս կապակցությամբ «Արարատբանկի» ռազմավարության եւ մեթոդոլոգիայի բաժնի պետն ավելացրել է նաեւ, որ բանկը մշտապես ուսումնասիրում է բանկը, որպեսզի բանկային նոր ծառայություններ ներմուծի: «Եթե շուկայում կա համապատասխան պահանջարկ, եթե մեր առաջարկությունը համահունչ լինի շուկայում եղած պահանջարկին, ապա մենք որոշում կկայացնենք որոշ ծառայություններ տրամադրելու», - նշել է նա:



Ինչ վերաբերում է Հայաստանում ընդհանուր առմամբ բանկային համակարգի գործունեությանը, ապա նրա խոսքերի համաձայն, 2009 թ. այն կփակի շահույթով: «Երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգն արդեն շահութաբեր է», - ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---