14 դեկտեմբերի 2009 - 14:49 AMT
ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում անցկացվել են առաջին ընդունելության քննությունները
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի առաջին ունկդիրների ընդունելության մրցույթը:

Քննությանը մասնակցեցինմրցույթի առաջին փուլն անցած 138 դիմորդ:

Դիմորդներին ողջունեց ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանը, որնիր խոսքումմասնավորապես նշեց. «Դիվանագիտական դպրոցի հիմնադրումը կարեւորիրադարձություն էՀայաստանի երիտասարդդիվանագիտականծառայության համար:

Դա նշանակում է, որ քաղաքական, դիվանագիտական եւ վարչական բավականին ներուժ ունենք, որ կարող ենք Հայաստանում ինքներս կազմակերպել դիվանագիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը»:

«Ձեզանից լավագույնգիտելիքներ կրողները` դառնալով դիվանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներ գալիք ամիսների ընթացքում հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, միջազգային հարաբերությունների եւ իրավունքի հիմնադրույթներին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների գործունեությանը, բանակցային հմտություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի առանձնահատկություններին» - ասաց նախարար Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարըդիմորդներինտեղեկացրեց, որ Դպրոցում դասախոսություններովհանդես են գալու Հայաստանի փոխարտգործնախարարները, մեր երկրի դեսպաններն արտերկրում, Երեւանում հավատարմագրված դեսպանները: Հայաստան այցելող արտգործնախարարները եւ բարձրաստիճան դիվանագետները հրավիրվելու են ելույթներ ունենալու Դպրոցում:

Օտարերկրյա առաջնակարգ դասախոսներիհրավիրման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ Հռոմի, Մոսկվայի, Տոկիոյի, Վիեննայի, Տալինի եւ մի շարք այլ մայրաքաղաքների դիվանագիտական ակադեմիաների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: