14 դեկտեմբերի 2009 - 14:52 AMT
2009 թ-ն «Արարատբանկը» կապահովի իր հիմնական ցուցանիշների աճը 30%-ով
2009 թ-ի երրորդ եռամսյակի արդյունքներով «Արարատբանկի» հիմնական ցուցանիշների աճը կազմել է 30%: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Արարատբանկի» ռազմավարության բաժնի պետ Գարիկ Ադամյանը: «Մենք կվերակատարենք 2009 թ-ի բանկի բյուջեով նախատեսված ցուցանիշները 30% ակտիվների, պարտավորությունների եւ շահույթի գծով», - ասել է նա:

Մասնավորապես, նրա խոսքերով, այսօր բանկի ակտիվները կազմում են 40 մլրդ դրամ, շահույթը ավելի քան 350 մլն դրամ, ընդ որում բանկի վարկային պորտֆելը հասել է 15.5 մլրդ դրամի, ինչը 3.5 մլրդ դրամով շատ է 2008 թ-ց` 12.64 մլրդ դրամ:

Այս կապակցությամբ, «Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ աճի դրական միտումները դիտվել են ողջ բանկային համակարգում, եւ ավելացրել է, որ բոլոր ցուցանիշների նման աճի բանկը կարողացավ հասնել ճիշտ մենեջմետի հաշվին: