Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի կունենա աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երեւանում, Տերյան եւ Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում տեղակայված աստղադիտարանի մոտ տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը: Արարողությունը զուգադիպում է գիտնականի 100-ամյակին:



Վիկտոր Համազասպի Համբարձումյան- խորհրդային հանրահայտ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Ծնվել է 1908 թ. Թիֆլիսում (Վրաստան): Համբարձումյանի աշխատանքները վերաբերում են աստղերի եւ մշուշի ֆիզիկային, աստղագիտությանը, աստղային համակարգերի դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային: Համբարձումյանը միանգամայն նոր տիեզերական հայեցակարգի հեղինակն է: Նա Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր է (1946,1950), Սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս (1968,1978), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1996), Հայաստանի ազգային հերոս, բազմաթիվ ակադեմիական շքանշանների դափնեկիր, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---