14 դեկտեմբերի 2009 - 16:32 AMT
Թեհրանը հանդես է գալիս Ղարաբաղի վերաբերյալ միջնորդության առաջարկով
Իրանը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Թեհրանում հայտարարեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Իրադրությունը Հարավային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական թեմաներից մեկը դարձան Ադրբեջանի ու Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: «Մենք երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»,- ասաց Մամեդյարովը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ամփոփիչ մամլո ասուլիսում:

«Իրանը մեր հարեւանն է, եւ մենք հուսով ենք, որ Թեհրանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասաց Մամեդյարովը, հաղորդում է Trend-ը: