14 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT
Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն են հայտնել
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով ` դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար:

Կուսակցության տեղական մասնաճյուղերի ղեկավարների մեծամասնությունը կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն են հայտնել, հաղորդում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո ծառայությունը: