14 դեկտեմբերի 2009 - 18:07 AMT
Աննա Մալյանը եւ Անուշ Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ն ելույթ կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Դեկտեմբերի 18-ն Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը: Համերգի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:

Աննա Մալյանի (մեծցցո սոպրանո) եւ Անուշ Հովհաննիսյանի (սոպրանո) կատարմամբ համերգում կհնչեն Մոցարտի, Շտրաուսի, Մալերի եւ Բեռլիոզի ստեղծագործությունները:

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Համահայկական ընդհանուր բարեգործական միության ֆինանսական աջակցությամբ (AGBU):