ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՔԵԼ ԵՆ ՄԵԿ ԵՎ ԿԵՍՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 1991-97 թվականների ժամանակահատվածում օրինական ուղիներով Ադրբեջանը լքել են 272 հազար մարդ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, այլ աղբյուրների համաձայն, Ադրբեջանից գաղթածների թիվը նշված ժամանկահատվածում կազմել է մեկ եւ կեսմիլիոն մարդ: Առավելապես, մարդիկ մեկնել են Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Գերմանիա, Իսրաել եւ Հոլանդիա: Տվյալներ կան Ադրբեջանի չորս հազար քաղաքացիների վերաբերյալ, որոնք դիմել են արեւմտյան Եվրոպայի երկրների իշխանություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով: Առավել շատ են նման դիմումները Բելգիայում եւ Հոլանդիայում: Միջազգային միգրացիայի կազմակերպության տվյալներով, ներկայումս արդիական է դառնում սքողված միգրացիայի հիմնահարցը, երբ մարդիկ լքում են իրենց երկիրը եւ անօրինական կերպով ապրում են արտասահմանում: Վերջերս հրատապ է դառնում նաեւ կանանց միգրացիայի խնդիրը, որոնց քանակը աճում է: Դրա պատճառը տնտեսական հիմնահարցերն են:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---