14 դեկտեմբերի 2009 - 18:39 AMT
Տեղաց առատ ձյան պատճառով փակվել է Մեղրիի լեռնանցքը
Դեկտեմբերի 14-ին հանրապետության որոշ մարզերում տեղացած առատ ձյան պատճառովժամը 17:00-ի դրությամբ փակվել է Քաջարան-Մեղրի ճանապարհի Մեղրիի լեռնանցքը, իսկ Գորիս-Սիսիան հատվածում բուք է, տեսանելիություն չկա եւ դժվար անցանելի է: Խորհուրդ է տրվում այդ ճանապարհներից օգտվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:

Հանրապետության մնացած ճանապարհները բաց են: