Հայաստանն ԱՊՀ այն երկրների եռյակում է, որոնց առավելապես վստահում են ռուսները

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներից ռուսաստանցիներն առավելապես վստահում են Բելառուսին, Ղազախստանին ու Հայաստանին: Այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հետազոտությունները:



Միջազգային ասպարեզում ռուսները Ռուսաստանի առավել հուսալի գործընկերներ են համարում նաեւ Բելառուսին ու Ղազախստանին, ըստ հարցվածների 43 եւ 31 տոկոսի համապատասխանաբար, ինչպես նաեւ Հայաստանը (8 տոկոս): ԱՊՀ մյուս երկրները շատ են զիջում վստահության վարկանիշում` Ադրբեջանն ու Ուկրաինան 4-ական տոկոս ունեն, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը հուսալի է համարում ռուսաստանցիների միայն 3 տոկոսը: Տաջիկստանին ու Վրաստանին համապատասխանաբար վստահում է հարցվածների 2 եւ 1 տոկոսը:



Նման պատկեր է նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդեպ վստահության հարցում: Մեծ առավելությամբ ռուսաստանցիների առավելագույն վստահությանն են արժանացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը` 33 եւ 28 տոկոս համապատասխանաբար: Նրանց հաջորդում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` 6 տոկոս, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը եւ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը` 5 տոկոս, Ղրղզստանի նախագահ Ղուրբանբեկ Բակիեւը` 4 տոկոս, Հայաստանի նախագահ` Սերժ Սարգսյանը 3 տոկոս, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն` 3 տոկոս, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը` 2 տոկոս: Նվազագույն վստահություն է ներշնչում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին` 1 տոկոս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---