Freedom House-ի քարտեզի վրա Լեռնային Ղարաբաղը ներկայացված չէ որպես Ադրբեջանի մաս

PanARMENIAN.Net - Ըստ Freedom House կազմակերպության «Աշխարհում ազատության վիճակի» տարեկան հաշվետվության, Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է: Հաշվետվության մեջ ներկայացված են քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների գնահատականներն աշխարհի 193 երկրներում: Աշխարհի քարտեզի վրա բոլոր պետությունները պայմանականորեն բաժանված են երեք խմբի` «ազատ», «մասնակի ազատ», «անազատ»:

«Մասնակի ազատ» են ճանաչվել նաեւ ԼՂՀ-ն, Վրաստանն ու Թուրքիան, իսկ «անազատ»` Ադրբեջանն ու Իրանը:



Լեռնային Ղարաբաղը նշված է «Վիճարկվող տարածքներ» բաժնում, ինչը դարձել է Բաքվի հերթական հիստերիայի պատճառը: Ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները բողոքի նամակներ են հղել ԱՄՆ պաշտոնական անձանց, այդ թվում Ամերիկայի սենատորներին, որտեղ պահանջում են շտկումներ կատարել Freedom House-ի քարտեզում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---