14 դեկտեմբերի 2009 - 21:28 AMT
«ԱՊՀ եւ Բալթիայի երկրնեի Համագործակցության չեմպիոնների գավաթի» մրցաշարը 10 օր կտեւի
«ԱՊՀ եւ Բալթիայի երկրնեի Համագործակցության չեմպիոնների գավաթի» 18-րդ միջազգային մրցաշարը կանցնի Մոսկվայում հունվարի 15-25-ը:

«Ընդունվել է «Ռուսատանի ֆուտբոլի միություն» հասարակական կազմակերպության առաջարկը 2010թ. հունվարի 15-25-ը կայանալիք մրցաշարը «Օլիմպիական» մարզահամալիրի եւ «Դինամո-Մոսկվա» ֆուտբոլի ակումբի մարզդաշտում անցկացնելու վերաբերյալ»,-հաղորդել է ՌԻԱ-Նովոստի գործակալությանը աղբյուրը Մոսկվայի քաղաքապետարանում:

Հայաստանը մրցաշարում կներկայացնի 2009 թվականի չեմպիոն «Փյունիկը»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը, թիմը կսկսվի նախապատրաստվել մրցաշարին դեկտեմբերի 23-ին: