Լյուդմիլա Սարգսյան. Արտակարգ համագումարի կազմակերպման նպատակը «Հնչակյան» կուսակցության պառակտումն է

PanARMENIAN.Net - Հայաստանում Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը անվստահության հայտնումն ու արտակարգ համագումար հրավիրելու պահանջը համարում է կուսակցության կանոնադրության խախտում: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Սարգսյանի, այսպես կոչված արտակարգ համագումարն ապօրինի է եւ կուսակցությունը ներսից պառակտելու փորձ է:



Պատասխանելով լրագրողի հարցին` Լ. Սարգսյանն ընդգծել է, որ պառակտման նպատակն է համագործակցություն հաստատել Հայաստանի ղեկավարության հետ եւ այդպիսով ազատվել կուսակցության այն անդամներից, որոնք դեմ են դրան: «Հնչակյան կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի անդամ է եւ համագումարում հարց է բարձրացվելու նոր վարչության եւ ղեկավարի ընտրությունների մասին: Սակայն նրանց չի հաջողվի հասնել այդ նպատակին»,-ասել է Լ.Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---