15 դեկտեմբերի 2009 - 14:19 AMT
Երեւանում տեղի է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի «Ղազախստանյան ուղի» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
Այսօր Երեւանում տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «Ղազախստանյան ուղի» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Գիրքը պատմում է Ղազախստանի նորագույն պատմության ամենածանր եւ ամենավառ իրադարձությունների մասին: Ինը գլուխներից յուրաքանչյուրը նվիրված է երիտասարդ պետության կարեւորագույն իրադարձություններից մեկին: Այստեղ ներկայացված է Ղազախստանի ռազմավարությունը մինչեւ 2030 թվականը, ինչպես նաեւ սահմանադրության ընդունման գործընթացը, նավթագազային պաշարների յուրացման սկիզբը, ազգային արժույթի ներմուծումը:

«Նազարբաեւն այս գիրքը հասցեագրել է Ղազախստանի երիտասարդությանը` հույս ունենալով, որ այն սեղանի գիրք կդառնա նոր սերնդի ղեկավարների համար»,-հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը`հավելելով, որ Ղազախստանի նախագահն այն լավագույն աղբյուրն է, որը կարող է ներկայացնել երկրի պատմությունը, քանի որ ինքն անձամբ է եղել պետության կայացման ակունքներում: Ղազախստանի դեսպանը նաեւ երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ով մասնակցել է գրքի թարգմանության ու հրատարակման աշխատանքներին:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ մաշկույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը, որոնք բարձր են գնահատել Ղազախստանի նախագահի աշխատանքը:

«Հավանաբար, սա առաջին անգամ է, երբ երկրի նախագահն ոչ թե մեմուարներ է գրում, այլ ծանոթացնում է իր պետության նվաճումների հետ»,-ասել է Մանասերյանը:

Իր հերթին Լեւոն Անանյանը, ով գրքի թարգմանիչն է, հույս է հայտնել, որ գիրքը սկիզբ կդանա գրականության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի համագործակցության համար:

Միջոցառմանը կմասնակցի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապիոնսը եւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը:

Գիրքը հրատարկվել է նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: