ՀԱՊԿ-ն հանդես է գալիս Աֆղանստանի խնդիրների համատեղ լուծման օգտին

PanARMENIAN.Net - Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել այն բարդ խնդիրների լուծմանը, որոնք այժմ առկա են Աֆղանստանում: Այդ մասին Երեւան-Մոսկվա «ՀԱՊԿ` գործունեության արդյունքները 2009թ. երկրորդ կիսամյակում եւ 2010 թվականի հեռանկարները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



Ըստ նրա, Աֆղանստանում ՀԱՊԿ-ն կարող է աշխատել մի շարք ուղղություններով: «Առաջին ուղղությունն աֆղանական թմրանյութերի շրջանառության դեմ պայքարն է: Երկրորդը` Աֆղանստանի ուժային կառույցների ձեւավորումն է: Երրորդը` կադրերի նախապատրաստումն է ու այդ երկրի տնտեսական հարցերի լուծումը: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել սահմանային համագործակցություն Աֆղանստանի հետ սահմանակից երկրների հետ` ապահովելով նաեւ բեռների տարանցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքով»,-ասել է Ն.Բորդյուժան:



Ինչպես նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, բոլոր նշված ուղղություններում ՀԱՊԿ-ն կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ այդ փոխազդեցությունը բխում է երկու կազմակերպությունների շահերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---