15 դեկտեմբերի 2009 - 14:54 AMT
Բոսնիացի բասկետբոլիստուհին «Բեշիկթաշի» հետ խաղում չի կարողանա օգնել «Հատիսին»
Ինչպես ավելի վաղ հայտարարել է «Հատիս» բասկետբոլային ակումբի ղեկավարությունը, դեկտեմբերի 10-ն Երեւան պետք է ժամաներ Նուրա Իմամովիչը (Բոսնիա), որպեսզի մասնակցի «Բեշիկթաշի» դեմ խաղում:

Ինչպես հաղորդում է «Հատիս» բասկետբոլային ակումբի պաշտոնական կայք էջը, Նուրա Իմամովիչը չի կարողանա անցնել հայկական ակումբ, քանի որ Երեւան ժամանելուց առաջ Նուրա Իմամովիչը ստացել է ոտքի վնասվածք եւ երկար ժամանակ չի կարողանա խաղալ:

2009-2010 թթ. Եվրոպայի լիգայի ընտրական մրցաշարի շրջանակներում «Հատիս» - «Բեշիկթաշ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ն, «Միկա» մարզահամալիրում: