15 դեկտեմբերի 2009 - 17:05 AMT
ՀԱՊԿ-ն եւ Իրանն ակտիվորեն համագործակցում են թմրանյութերի ոլորտի դեմ պայքարում
Հավաքական անվտանգության պայմանագրերի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բավարարված է Իրանի եւ ՀԱՊԿ համագործակցությամբ: Երեւան - Մոսկվա հեռուստակամուրջով «ՀԱՊԿ. 2009 թ. երկրորդ կիսամյակում գործունեության արդյունքները եւ 2010 թ. հեռանկարները» թեմայով ելույթ ունենալով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Իրանը պատասխանատվությամբ է վերաբերում իր պարտավորություններին, որ ստանձնել է ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:

«Մենք Իրանի հետ ակտիվորեն աշխատում ենք Աֆղանստանից թմրանյութերի ուղին փակելու ուղղությամբ», - հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: