Հայ խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում

PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը դեկտեմբերի 17-ին կայցելի Աֆղանստանում անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելության պատրաստվող հայկական զորախմբին: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից PanARMENIAN.Net ի ստացած տեղեկատվության համաձայն, այդ այցելությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական խաղաղապահ ուժերին եւ ընդգծելու ISAF-ի շրջանակում Հայաստանի գործադրած ջանքերի կարեւորությունը:



Աֆղանստանում առաքելությունն սկսելուց առաջ հայկական խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում:

2010 թ. հունվարին դեսպան Շմիդտը կընդունի հայկական զորախմբի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին` վերջիններիս Գերմանիա մեկնելուց առաջ:



Նշենք, որ հայկական խաղաղապահների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010 թ. սկզբին: Հայկական խաղաղապահների զորախումբը գործելու է գերմանական զինվորական ստորաբաժանման կազմում եւ ենթարկվելու է ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայկական խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---