15 դեկտեմբերի 2009 - 17:35 AMT
2009թ. նոյեմբերի վերջին HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից օգտվողների թիվը կազմեց 1600 հոգի
2009թ. նոյեմբերի վերջին HSBC Բանկ Հայաստանի ինտերնետ-բանկինգից օգտվողների թիվը կազմեց 1600 հոգի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց HSBC Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը:

Նա ավելացրեց նաեւ, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, բանկի կանխատեսումների համաձայն, այդ թիվը կհասնի 2000-ի:

Ինտերնետ-բանկինգի ծառայությունը HSBC Բանկ Հայաստանի կողմից ներմուծվեց 2009թ. հուլիսի 1-ին, ինչի համար $2 մլն է ներդրվել:

Ինտերնետ-բանկինգը թույլ է տալիս ցանկացած տեղից ոչ առձեռն օպերացիաներ կատարել տարին 365 օր եւ օրը 24 ժամ, ինչը բանկի հաճախորդներին թույլ է տալիս ստուգել իրենց հաշիվները, գործարքներ կատարել, ինչպես նաեւ on-line ռեժիմով նոր հաշիվներ բացել: