Որոնցով Բարսեղյան. Խոսրովի արգելանոցում չկան պահպանության եւ տեխնիկական սարքավորությունների հետ կապված խնդիրներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ն Երեւանում տեղի ունեցավ «Խոսրովի անտառ» պետական արգելանոցին նվիրված գիտաժողով: «Խոսրովի արգելանոցում չկան պահպանության եւ տեխնիկական սարքավորությունների հետ կապված խնդիրներ: Այդ տեսակետից ամեն ինչ կարգավորված է շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Մեզ անհրաժեշտ է ստեղծել գիտական բաժին, որը կզբաղվի եւ պահպանության, եւ արգելանոցի հետ կապված այլ խնդիրներով: Պետք է նաեւ հստակ որոշել արգելանոցի սահմանները», - այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է «Խոսրովի անտառ» պետական արգելանոցի տնօրեն Որոնցով Բարսեղյանը:



Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության բաժնի պետ Արամ Աղասյանը ասել է. «Եթե մենք համեմատենք 2001 թ-ը 2009 թ-ի հետ բյուջետային հատկացումները աճել են 5%-ով: Բացի այդ, 2009 թ-ն կառավարությունը հաստատել է «Հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի ուժեղացում» ծրագիրը, որը նախատեսում է իրավական դաշտի եւ տեխնիկական սարքավորումների բարելավումը»:



Խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Խոսրովի անտառ արգելանոց» գիրքը, որը պատմում է արգելանոցի բնության մասին: Գիրքը նվիրված է արգելանոցի 50-ամյակին:



Խորհրդաժողովը կազմակերպվել է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի հայկական մասնաճյուղի (WWF), մի քանի հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ ԳԱԱ-ի կողմից:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---