Գարեգին Երկրորդը Սլովակիայի դեսպանին երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոզեֆ Միգաշին (նստավայրը` Մոսկվա):



Վեհափառ Հայրապետըողջունելով Հայաստանում Սլովակիայի առաջին դեսպանին` հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում սերտ համագործակցություն կհաստատվի երկու երկրների միջեւ, կզարգանան ու կամրապնդվեն երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը շնորհակալությամբ ընդգծեց նաեւ Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:



Զրույցի ընթացքումանդրադարձկատարվեց նաեւ երկուժողովուրդներիհոգեւոր կյանքին, եկեղեցիների կարեւոր դերակատարությանը հասարակության մեջ բարոյական-հոգեւոր արժեքների ամրապնդման գործում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---