Հովհաննես Գոհարյանի ակումբը` բելառուսական «ԲԱՏԷ»-ն կհանդիպի անգլիական «Էվերտոնի» հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի ակումբը` բելառուսական «ԲԱՏԷ»-ն դեկտեմբերի 17-ին կհանդիպի անգլիական «Էվերտոնի» հետ Լիվերպուլի «Գուդիսոն պարկ» մարզադաշտում:



Դեկտեմբերի 16-ի Հռոմում ավարտվեց հավաքը, որտեղից էլ թիմը մեկնեց Լիվերպուլ:



Հիշեցնենք, որ «ԲԱՏԷ»-ն խաղում է «I» խմբում, որտեղ գրավում է նախավերջին տեղը 4 միավորով: Առաջին տեղում է Պորտուգալիայի «Բենֆիկան» 12 միավորով, երկրորդը` «Էվերտոնը» (Անգլիա), 9 միավորով, վերջին տեղում է հունական «ԱԵԿ»-ը 4 միավորով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---