Ստեփան Գրիգորյան. Թուրքիան կվավերացնի հարաբերությունները դեկտեմբեր-հունվարին

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է առաջինը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, ողջ պատասխանատվությունը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար դնելով Թուրքիայի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, ճնշումն Անկարայի հանդեպ գերտերությունների կողմից առաջիկայում կուժեղանա: Չվավերացնելով Արձանագրությունները` Հայաստանը եւս կհայտնվի այդ ճնշման տակ, քանի որ Անկարան փորձում է պատասխանատվության մի մասը բարդել Երեւանի վրա:



«Բոլորը գիտեն, որ ի տարբերություն Թուրքիայի խորհրդարանի, մերը անկախ մարմին չէ, այնպես որ, ես իմաստ չեմ տեսնում այդ քաղաքական խաղի եւ հայկական կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգման մեջ»,-ասել է Գրիգորյանը:



«Ձգձգելով Արձանագրությունների վավերացման գործընթացը, կողմերն առաջացնում են գերտերությունների դժգոհությունը, քանի որ նրանք շահագրգռված են այդ գործընթացում»,-ասել է Գրիգորյանը` հավելելով, որ Հայաստանը չպետք է իր գործողությունները կապի Թուրքիայի գործողությունների հետ Արձանագրությունների վավերացման հարցում:



Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիան անպայման կվավերացնի Արձանագրությունները դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հնարավոր է, որ միայն տեխնիկական հարցերի պատճառով Արձանագրությունների ձգձգումը կարող է երկարել մինչեւ փետրվար»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---