Միջնադարյան հայկական ձեռագրի յուրօրինակությունը ներկայացված է Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքում16 դեկտեմբերի 2009 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Երեւանի Ազգային գրադարանում կայացավ Նիկոլայ Քոթանջյանի «Ծուղրուտի ավետարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է: Այս Ավետարանը կարեւոր նյութ է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի գիտնականների գիտական հետազոտությունների համար, քանի որ ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկն է: Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն ու ռուսերեն: Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաեւ մագաղաթից թղթին անցումային փուլը: Նիկոլայ Քոթանջյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Քոթանջյանը միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |