Թուրքիան չի դառնա Հայաստանի գործընկերը, մինչեւ չճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Թուրքիան չի կարող լինել մեր գործընկերը ոչ այսօր, ոչ էլ վաղը: Այդ չի լինի, մինչեւ նա չճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հիմնական նպատակն ոչ թե գործընկերային հարաբերությունների հաստատումն է, այլ հայ-թուրքական սահմանի բացումը:



Պատասխանելով այն հարցին թե ինչու ՀՀ նախագահը չի պատասխանում թուրքական կողմի հայտարարությունների, Գալուստ Սահակյանը ասել է, որ այդ փաստը չի խոսում նախագահի թուլության մասին, այլ ընդհակառակը: «Սերժ Սարգսյանի մոտ մեծ թիմ է, որի օգնությամբ նա առաջ է տանում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարը», - ընդգծել է Նա: ԸՆդ որում նա նշել է, որ Թուրքիայի վարչապետը այլեւս չի կարող ղեկավարել իր թիմը, որը թուրքական խորհրդարանում մեծամասնությունն է կազմում: «Եթե Էրդողանը չի կարող այլեւս լուծել իր առջեւ ծառացած խնդիրների հետ, ապա նա պետք է հրաժարական տա», - ասել է պ-ն Սահակյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---