Հայաստանի պետական պարտքը 2009 թվականին կկազմի ՀՆԱ-ի 37 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2009 թվականին ՀՆԱ-ի 13 տոկոսը կազմող փոքր ցուցանիշից աճեց եւ տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 37 տոկոսը: Այդ մասին դեկտեմբերի 17-ին մամլո ասուլիսում լրագրողներին է ասել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նա նաեւ հավելել է, որ ըստ ՀԲ կանխատեսումների մինչեւ 2011թ. երկրի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Ինչ վերաբերում է Հայաստանի պետպարտքին ոչ արտոնյալ վարկերի գծով, ապա այստեղ, ըստ նրա, աճը ավելի մեծ կլինի:



Վարուդակիսը նշել է, որ Հայաստանը կարող է մարել պարտքերը, քանի որ դրանք երկարաժամկետ են եւ տրվել են արտոնյալ պայմաններով: Ընդ որում նա հավելել է, որ երկիրը պետք է ապահովի հարկահանության բարձր մակարդակ, քանի որ այն այժմ կազմում է ՀՆԱ-ի միայն 17 տոկոսը, բարձրացնի երկրի մրցունակության մակարդակը, ապահովի արտահանման բավարար մակարդակ, ինչը թույլ կտա ապահովել պետպարտքի սպասարկումը, ինչը Հայաստանը պետք է սկսի արդեն 2010 թվականին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---