Լեռնային Ղարաբաղի սամբոյի ֆեդերացիան 20 տարեկան է

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում, Լեռնային Ղարաբաղի սամբոյի ֆեդերացիան 20 տարեկան է: 1989թ. Լեոնիդ Հայրապետյանի նախաձեռնությամբ ԼՂՀ-ում բացվեց Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի հանրապետական մարզադպրոցի բաժանմունքը:



1993 թվականին ԼՂՀ սամբիստներն առաջին անգամ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որն անցնում էր Իտալիայի Տուրինում: Սամբիստները նվաճեցին 5 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ, ընդհանուր թիմային ստուգարքում զբաղեցնելով 3-րդ տեղը:



20 տարում ԼՂՀ սամբիստները Հայաստանի հավաքականի կազմում 15 մեդալ են նվաճել շուրջ 60 միջազգային եւ հայաստանյան մրցաշարերում նվաճել են 1 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ:



7 սամբիստներ ստացել են «ՀՀ սպորտի վարպետի» կոչում, նրանցից մեկը` Աշոտ Դանիելյանը Եվրոպայի չենպիոն է եւ 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---